ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Վերելակային» պայմանավորվածության ժամկետը սպառվե՞ց

«Վերելակային» պայմանավորվածության ժամկետը սպառվե՞ց
06.05.2019 | 09:44

Վերջին օրերին Ադրբեջանը լարվածությունը սահմանին մեծացրել է։ Նախ շուրջ 40 րոպե կրակահերթի տակ են պահել Բաղանիս գյուղը։ Կրակոցները եղել են գյուղի վարչական տարածքի՝ Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի ուղղությամբ։ Ավելի ուշ արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել։ Ինչու է Ադրբեջանը մեծացրել հրադադարի խախտման դեպքերը, էլ չի՞ աշխատում «վերելակային» պայմանավորվածությունը, իսկ խաղաղասիրական քարոզնե՞րը։ Կամ սա խոսում է այն մասին, որ Ալիևը ևս Փաշինյանին ժամանակ էր տվել ու այն արդեն ավարտվել է։ Այսօր արդեն հայկական կողմը պետք է բանակցություններին մասնակցելու հստակ հայեցակարգ ձևակերպի, ինչի բացակայության մասին Փաշինյանն օրերս հայտարարեց, այլապես ձախողման հավանականությունը մեծ է։ Իսկ եթե այս ամենին էլ գումարենք «կիրթ» Ալիևի այս տարիների փորձառությունը և մեր վարչապետի բանակցային պատմության անտեղյակությունը, պատկերն ավելի տխուր է դառնում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ